Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999թ.-ին։ Կազմակերպության ակունքներում է եղել ՀՀ առաջին երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակադեմիան (ԵրԱԿ)։ Այսօր ԵԱԴ-ը միավորում է ավելի քան 100 երիտասարդական մասնագիտական և տարածքային ակումբներ, կենտրոններ և կազմակերպություններ՝ դառնալով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը։

Մեր առաքելությունն է. Միավորելով երիտասարդական ակումբներին՝ բարձրացնել երիտասարդ սերնդի դերը քաղաքացիական հասարակության կայացման գործում։

Մեր կազմակերպության գործունեության սկզբունքներն են ակտիվ ժողովրդավարությունը, օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը։

Մեր կառուցվածքը. կազմակերպության բարձրագույն մարմինն առնվազն երկու տարին մեկ անգամ հրավիրվող Խորհրդաժողովն է։ Ընթացիկ ղեկավարությունն իրականացնում է ընտրված Նախագահությունը՝ Նախագահի ղեկավարությամբ։ Գլխավոր քարտուղարը համակարգում է գործադիր մարմնի՝ Քարտուղարության աշխատանքները։

Հայաստանի բոլոր մարզերում ԵԱԴ-ն ունի մարզային համակարգողներ, որոնք համակարգում են տեղի երիտասարդական ակումբների գործունեությունը։ Կազմակերպությունն ունի նաև Զարգացման խորհուրդ, որում ընդգրկված են երիտասարդության ոլորտում մեծ փոռձառություն կուտակած ԵԱԴ անդամներ։

Մեր խորհրդանիշը. ԵԱԴ խորհրդանիշը եռաթև եռանկյունի է՝ Եռակը , որը խորհրդանշում է կայունություն, միասնություն և շարժում։

Մեր կարգախոսը. Բացե՛ նք երիտասարդական աշխատանքը։

ԵԱԴ գործունեության ուղղությունները

տեղեկատվություն և խորհրդատվություն

press to zoom

ակումբների զարգացում և տարածում

press to zoom

ոչ ֆորմալ կրթություն, բաց երիտասարդական աշխատանք

press to zoom

ժողովրդավարություն, քաղաքացիական մասնակցություն, մարդու իրավունքներ

press to zoom

սոցիալական ինտեգրացիա, գենդերային հիմնախնդիրներ

press to zoom

ձեռներեցության հմտությունների զարգացում

press to zoom

մշակութային ժառանգության պահպանություն

press to zoom

միջազգային համագործակցություն, միջմշակութային ուսուցում

press to zoom

համահայկական և բարեգործական ծրագրեր

press to zoom

տարածաշրջանային ինտեգրացիա, հանդուրժողականություն

press to zoom

առողջ ապրելակերպ, բնապահպանություն, կայուն զարգացում

press to zoom

կամավորական աշխատանք

press to zoom

հետազոտություններ և հրատարակություններ

press to zoom

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում իրականացվող բազմաբնույթ ծրագրերի ու միջոցառումների

  • երիտասարդական աշխատանքի, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման,

  • ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունների,

  • տեղական ու միջազգային երիտասարդական ծրագրերի,

  • ուսման և փորձառության ձեռքբերման հնարավորությունների վերաբերյալ:

ՈՒՍՈՒՑՈՒՄ

Իրականացվում են տարաբնույթ թեմաներով կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:​

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • ՀԿ օրենսդրության ու հասարակական աշխատանքի,

  • միջազգային համագործակցության հաստատման ու գործընկերության,

  • ակումբի ու կազմակերպության կառավարման,

  • երիտասարդական ու կամավորական ծառայությունների,

  • ծրագրի մշակման ու կառավարման,

  • ուսուցման մեթոդաբանության,

  • ԵՄ, ԵԽ երիտասարդական ծրագրերի վերաբերյալ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԵԱԴ-ն սերտորեն համագործակցում է տասնյակ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ, ունի բազմաթիվ կայուն գործընկեր կառույցներ, անդամակցում է MIJARC Europe, ECYC, YEN, YEE, NYCA, WostAYN, WAC և այլ միջազգային կառույցների ու ցանցերի:

ԵԱԴ

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

  • ԵԱԴ-ն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խումբը` fyca@yahoogroups.com:

  • ԵԱԴ-ն վերջին հինգ տարիների տվյալներով իրականացրել է ամենաշատ միջազգային երիտասարդական ծրագրերը` հնարավորություն ընձեռելով հազարավոր երիտասարդների մասնակցելու ուսուցողական ծրագրերի ու սեմինարների, գիտաժողովների ու ֆորումների, երիտասարդական կարճաժամկետ ու երկարաժամկետ այլ ծրագրերի Հայաստանում և արտասահմանում:

  • ԵԱԴ-ն ունի հմուտ, Հայաստանում ու նրա սահմաններից դուրս հեղինակություն վայելող անձնակազմ, իր գործունեության ընթացքում պարգևատրվել է մրցանակներով, արժանացել է պատվոգրերի: