Search Results

65 items found

Blog Posts (28)

  • Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի ուղերձը երիտասարդության միջազգային օրվա

    Սիրելի՛ երիտասարդներ Հայաստանի ամենամեծ երիտասարդական հասարակական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության անունից սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Երիտասարդությունը միշտ առաջամարտիկն է եղել փոփոխությունների ու առաջընթացի, այսօր, սակայն, մեր պետությունը որևէ կերպ չի նպաստում երիտասարդների ինքնադրսևորմանն ու զարգացմանը։ Նույնիսկ գոյություն ունեցող փոքրաթիվ ծրագրերի ազդեցությունը չնչին է, որովհետև անթույլատրելի ցածր է դրանց վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։ Մինչդեռ երիտասարդների խնդիրները շատ են. գործազրկության բարձր մակարդակ, որակյալ կրթություն ստանալու նվազող հնարավորություններ, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներից գրեթե մեկուսացում։ Իմացե՛ք, բոլոր մարտահրավերները կարելի է հաղթահարել համատեղ ուժերով, իրականություն դարձնելով մեր ձգտումներն ու երազանքները։ Թո՛ղ հայ երիտասարդների բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ պսակվեն՝ ի շահ մեր ժողովրդի: *** 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց #Երիտասարդության #միջազգային #օր։ Այն ընդունվել է 1998 թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:

  • Վարդավառ փառատոնը Գառնիում և Գեղարդում

    ... Թող ջուրը կյանք բերի, Կյանքը սեր բերի՝ ազգին, լեռներին, Վարդավա՜ռ... Քրիստոսի պայծառակերպության օրն ու հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը, այս տարի նշվեց հուլիսի 24-ին՝ համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում։ Տոնակատարությունը նախաձեռնել և իրականություն էր դարձրել Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը։ Վարդավառ փառատոնն արդեն իններորդ տարին է, որ հյուրընկալում է հազարավոր հյուրերի Հայաստանից և արտերկրից։ Ավանդույթի համաձայն՝ փառատոնը մեկնարկեց վաղ առավոտից Գեղարդի վանքում՝ պատարագով և երիտասարդության օրհնության կարգով: Տոնի խորհուրդն ավելի ընդգծելու և մարդկանց ակտիվորեն ներգրավելու նպատակով Երիտասարդական ակումբների դաշնության կամավորները ներկաներին բաժանեցին վարդեր, տարբեր բովանդակությամբ կպչուններ և կեսօրից հետո հրավիրեցին Գառնի՝ մասնակցելու բուն միջոցառմանը։ Կեսօրին Գառնու տաճարի հարակից հրապարակում տեղի ունեցավ Վարդավառի տոնակատարությունը՝ ազգային ավանդույթներին համապատասխան, երգ ու պարով, խաղերով: Միջոցառման նախաձեռնող, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով Վարդավառ փառատոնի կազմակերպմամբ նրանք նպատակ են հետապնդում երիտասարդության մոտ ամրապնդել ազգային արժեքները, վերջիններիս դարձնել հայկական ավանդույթների ժառանգորդն ու կրողը: Ծրագրում ընդգրկված էր նաև հատուկ Վարդավառ երիտասարդական փառատոնի համար պատրաստված հյուրասիրություն, առանձին տաղավարներ, ազգային երգ ու պար, Վարդավառի շուրջպար և խաղեր։ Միջոցառման կազմակերպիչները տոնակատարության ընթացքում նվիրեցին նաև վարդեր՝ տոնին մասնակից դարձնելով նաև ներկաներին, իսկ տոնի խորհրդի բարեմաղթանքներն ու օրհնանքներն ստացան ազգային խաղերում ներգրավվածները։ Տոնակատարության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու նաև հայոց դիցարանի սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկ դիցուհու և Վահագն աստծո սիրո մասին պատմող բեմականացում՝ համեմված պարով և երգով: Նշենք, որ Վարդավառ փառատոնը Երիտասարդական ակումբների դաշնության ամենամյա կարևոր միջոցառումներից մեկն է, որի կազմակերպմանը մեծ դարակատարություն ունեն ՀՀ Կոտայքի մարզպետարանը, Գառնիի համայնքապետարանը և Հայկական Փի Ար ասոցիացիան: Փառատոնին աջակցում են նաև Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը, Հայ առաքելական եկեղեցին, Գառնիի մշակույթի տունը, Գեղարվեստի և Երաժշտական դպրոցները։ Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:

  • Նոր ընտրություններ ԵԱԴ-ում

    #Երիտասարդական #ակումբների #դաշնությունը հայտարարում է աշխատակազմի անդամների 2022 ընտրություններ։ 🔷 Եթե ցանկանում ես դառնալ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության աշխատակազմի անդամ, 🔷 Մասնակցել ԵԱԴ որոշումների կայացման գործընթացներին 🔷Իրականացնել ամենախենթ երազանքներն ու կյանքի կոչել նոր նախաձեռնությունները, 📆📆ապա շտապիր լրացնել սույն հայտաձևը մինչև հուլիսի 24-ը՝ նշելով այն պաշտոնը, որը ցանկանում ես ստանձնել առաջիկա տարվա ընթացքում։ 🆕🆕Ընտրության փուլն հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն ԵԱԴ առաջիկա խորհրդաժողովին՝ քննարկելու նոր աշխատակազմի հիմնական անելիքները, ԵԱԴ զարգացման ռազմավարությունը և տարեկան աշխատանքային պլանը: Շտապի՛ր դառնալ մեր մի մասնիկը և կերտել քո հաջողության ուղին #ԵԱԴ-ի հետ: Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:

View All

Pages (37)

  • | fyca

    GET ON THE LIST Submit PIF FYCA MEDIA CENTRE PROJECTS CONTACT

  • PIF | FYCA

    PARTNER IDENTIFICATION FORM Download as a PDF OID E10088554 National ID number N/A Full legal name Federation of Youth Clubs of Armenia Department Multifunctional Acronym FYCA Legal address Mesrop Mashtots ave. 4-1/1, 0015 Yerevan, Armenia www.fyca.net , office@fyca.net +37410588768, +37410588768 Type of Organisation Private organisation Is FYCA a public body? No Is FYCA a non-profit? Yes FYCA & the activities, experience in the areas relevant for YOUR application The Federation of Youth Clubs of Armenia (FYCA) was established on the 10th of November, 1999. Today FYCA unites more than 100 youth professional and regional clubs, centers, initiatives, youth groups and organizations throughout Armenia, thus becoming the largest youth organization in the country. FYCA’s mission is to raise the role of the young generation in the processes of strengthening the civil society by uniting youth clubs. FYCA aims at: advocating the benefits of open youth work, organizing seminars and joint trainings for youth workers, programs of youth exchange, encouraging active involvement of young people in their communities, promoting youth work in the regions, developing youth information, counseling and research centers, promoting intercultural learning and sustainable development. ​ FYCA closely cooperates with dozens of foreign and international organizations, has numerous stable partner institutions. FYCA is a member of the ECYC, YEN, YEE, NYCA, MIJARC Europe, WostAYN, WAC, RYE, Caucasus PEACE coalition and many other international organizations and networks. Fields of interest: intercultural learning, international cooperation, non-formal education, open youth work, development and promotion of youth clubs, human rights education, democracy, civic participation, social inclusion, gender equality, youth work in conflict areas, peace-building, regional integration, tolerance, development of entrepreneurship skills, club management, ecology, healthy lifestyle, sustainable development, tourism development, volunteerism, research and publications. The programs we work in: Erasmus+/ESC, youth exchanges, national youth policy review, research on youth, UNITED campaigns, seminars, training courses, study visits, campaigns, conferences, festivals, short and long-term educational programs in Armenia and abroad. ​ As the largest youth organization of Armenia, Federation of Youth Clubs of Armenia (FYCA) is dealing with the topics which are interesting for the member clubs and youth in general. During the last decades, FYCA has implemented dozens of local, national and international projects, focused on the topic of non-formal education, open youth work, human rights education, civic active citizenship, youth participation, democracy, regional integration, social inclusion of youngsters living in rural areas and so on. According to the data of the last five years, FYCA is leading with the quantity of implemented international youth programs, providing an opportunity to thousands of young people to participate in youth projects in Armenia and abroad. While carrying out both local and international youth initiatives and projects, FYCA pays huge attention to implementing them through non-formal educational techniques, which are extremely useful and interactive approaches for working with youth in general. FYCA periodically manages sessions for empowering its youth workers with new, valuable competences regarding new non-formal educational tools and manuals. FYCA has a professional staff experienced in national and international levels. What are the skills and experience of key staff involved in this application? Dr. Atom Mkhitaryan is the President of the Federation of Youth Clubs of Armenia, head of the Scientific Policy Department at the State Committee of Science of the Republic of Armenia. He holds a Ph.D. degree in Physics. He is the president of the Association of Youth Organizations of the World Armenian Congress, has been the board president of the Y-E-N international organization (based in Strasbourg), member of the team of European Council instructors, president of World Armenian Youth Network, as well as a member of the national youth policy council under the RA Prime Minister. Mr. Arman Grigoryan is a Board member, project manager, and responsible for International affairs at FYCA. Arman is an international trainer expert in the fields of Communications, Citizenship, Participation, and Democracy. Having journalism and communications education, he is the responsible person/coordinator for the International communication and Project development and management department. He has 9 years of work experience in the NGO sphere. ACCREDITATION Accreditation type - Accreditation reference EVS Charter (LLP-EVS-CHARTER) - 2015-1-PL01-KA110-017897 LEGAL REPRESENTATIVE Title: Mr. Gender: Male 1 st name: Atom Family Name: Mkhitaryan Department: Presidium Position: President Email: mkhitaryan@yahoo.com Telephone: +37491200798 CONTACT PERSON Title: Mr Gender: Male 1 st name: Arman Family Name: Grigoryan Department: Board Position: Board Member Email: office@fyca.net Telephone: +37410588768

View All