fg.png
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ COVID-19-Ի

Մեկնարկեց ԵԱԴ-ի նոր՝ «Երիտասարդների իրավունքների դեսպաններն ընդդեմ COVID-19-ի» ծրագրի առաջին առցանց հանդիպումը։


👆 Առաջին հանդիպման օրակարգում էին ՀՀ բոլոր մարզերից 20 երիտասարդական աշխատողների և առաջնորդների միջև կապերի հաստատումն ու թիմի կայացումը, 🤝 ծրագրի մանրամասների, ԵԱԴ-ի, Եվրոպական երիտասարդական հիմնադրամի վերաբերյալ տեղեկացումը, Եվրոպայի խորհրդի ENTER! CM/rec (2015)3 փաստաթղթին ընդհանուր ծանոթացումը։


ℹ️ 10 մարզի 20 երիտասարդական աշխատողներն ու առաջնորդները ոչ ֆորմալ կրթական մեթոդներով կստանան սոցիալական իրավունքների վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ, կքննարկեն երիտասարդների սոցիալական իրավունքների վերաբերյալ մի շարք հիմնախնդիրներ։

1
2
3
4
5
6
7
8
9
1/1
1
2
3
4
5
6
7
8
9
1/1

Ծրագրի երկրորդ հանդիպումն առավել տպավորիչ էր։ Մասնակիցները ծանոթացան

Enter հանձնարարականի կրթության վերաբերյալ առաջարկներին,

խոսեցին կրթության իրավունքի մասին,

անդրադարձան Հայաստանյան կրթական համակարգի հիմնական խնդիրներին և

առաջարկեցին իրենց լուծումները։

Օրվա երկրորդ հատվածը նվիրված էր աշխատանքի և զբաղվածության իրավունքին։

Զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչ Հերմինե Կարապետյանը մասնակիցներին ներկայացրեց

աշխատանքի ազատ ընտրության իրավունքը,

աշխատանքի իրավունքի խախտման հիմնական դրսևորումները ՀՀ-ում, երիտասարդների համար աշխատաշուկայի առանձնահատկությունները հետ-կովիդյան իրավիճակում,

աշխատանքային օրենսգրքի վերահսկողության և իրավունքների պաշտպանության մեխանիզմները Հայաստանում և մի շարք այլ առանցքային հարցեր։

Հանդիպումը եզրափակվեց աշխատանքային հարաբերություններում խտրականության դրսևորումների շուրջ քննարկումով։

Այս հանդիպմանը նախ խոսեցինք երիտասարդների՝ բնակարան ձեռք բերելու հետ կապված խոչընդոտներից, ծանոթացանք ENTER! Recommendation-ի համապատասխան ոլորտի առաջարկների հետ, քննարկեցինք ՀՀ-ում գոյություն ունեցող երիտասարդ մասնագետներին և ընտանիքներին ուղղված բնակարանային ապահովվածության ծրագրերն ու պետական քաղաքականությունը։

Հանդիպման երկրորդ հատվածում մեր հյուրն էր ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։ Նա երիտասարդ առաջնորդներին ներկայացրեց Հայաստանում գործող պետության կողմից ֆինանսավորվող բուժօգնության ծառայությունները։ Այնուհետև քննարկեցինք դրանց հասանելիությանն առնչվող խնդիրները։

1
2
3
4
5
6
7
8
9
1/1
1
2
3
4
5
6
7
8
9
1/1

Անդրադարձել ենք երիտասարդների՝ ինֆորմացիա և խորհրդատվություն ստանալու իրավունքին։

Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ ի՞նչ է տեղեկություն ստանալու իրավունքը, ո՞ւմ և ինչպե՞ս կարելի է դիմել պետական տեղեկություն ստանալու համար, ո՞ր դեպքերում պետական մարմինը կարող է մերժել տեղեկության տրամադրումը, ինչո՞ւ են պետք ինֆորմացված երիտասարդներ, որոնք են այն տեղական և երիտասարդական հարթակները, որոնցից կարելի է ստանալ որակյալ ինֆորմացիա։

Հաջորդ թեման երիտասարդների՝ սպորտով զբաղվելու, ազատ ժամանակի պլանավորման և մշակութային կյանքին մասնակցելու իրավունք էր։ Խոսեցինք ՀՀ-ում սպորտային, ժամանցի և մշակույթի հնարավորությունների դերից, որ խթանում են երիտասարդների ակտիվ մասնակցությունը և քաղաքացիական գիտակցությունը, սոցիալական ներառումը, բարեկեցությունը և հասարակության արագ զարգացումը։

Ծրագրի շրջանակում իրականացրեցինք 2 գործնական հանդիպումներ։

Առաջին աշխատաժողովի ընթացքում սոցիալական իրավունքի ապագա դեսպանները ծանոթացան տեղական ծրագրեր, գործողություններ և նախաձեռնություններ կազմելու քայլերին։ Այնուհետև խմբերի բաժանվելով՝ մասնակիցները քայլ առ քայլ սկսեցին մշակել երիտասարդական ծրագրեր։

Երկրորդ գործնական աշխատաժողովի ընթացքում քննարկեցինք ՀՀ մարզերի երիտասարդների՝ տեղական գործողությունների ծրագրերը։
Մասնակիցները գործնականում զարգացրին իրենց՝ միմյանց հետադարձ կապ (feedback) տալու հմտությունները՝ մեկնաբանելով մեկը մյուսի ծրագրային առաջարկների ուժեղ և թույլ կողմերը։

1
2
3
4
5
6
7
8
9
1/2
1
2
3
4
6
6
1/1

Տեղի ունեցավ նաև ENTER Dignityland! սոցիալական իրավունքների վերաբերյալ կրթական խաղի՝ առցանց տարբերակի ներկայացումը։

Խաղի առցանց տարբերակն առաջին անգամ մշակվել է «Երիտասարդների իրավունքների դեսպաններն ընդդեմ COVID-19-ի» ծրագրի շրջանակում և փորձարկվել է մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

ENTER Dignitiland!-ը դերախաղ է, որի ընթացքում մասնակիցները, հանդես գալով որպես երևակայական Դիգնիթիլենդ երկրի պատգամավորներ, որոշումներ են կայացնում տարբեր սոցիալական քաղաքականությունների ընտրության և իրականացման վերաբերյալ։

Դիգնիթիլենդ խաղի հայերեն թարգմանությունը կատարել է Կազա շվեցարական մարդասիրական հիմնադրամը։

Խաղի առցանց տարբերակի օգտագործման համար կարող եք դիմել մեզ՝ գրելով fyca.am@gmail.com էլ. հասցեին։

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐ
Պաշտոնամուտ

Մարտի 20-ին տեղի ունեցավ ԵԱԴ «Երիտասարդների իրավունքների դեսպաններն ընդդեմ COVID-19-ի» ծրագրի առաջին փուլի ամփոփումը։


ՀՀ 10 մարզերի 19 երիտասարդ առաջնորդներ, հաջողությամբ ավարտելով սոցիալական իրավունքների վերաբերյալ երկամսյա առցանց դասընթացը, ստացան «Երիտասարդների իրավունքների դեսպան» կոչումը։


Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու դեմ առ դեմ, միջմարզային կապեր հաստատելու, տեղեկացան «Երիտասարդների իրավունքների դեսպան» կոչման նկարագրությանը և իրենց պարտականություններին։ Միջոցառումը ավարտվեց գաղտնի ընկեր խաղի արդյունքների ամփոփմամբ և նվերների փոխանակմամբ։

ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտաշատ, Արարատի մարզ

 

Մայիսի 15-ին և 16-ին Արտաշատ քաղաքում իրականացվեց երկօրյա դասընթաց։ Ծրագրի նպատակն էր բարձրացնել համայնքի երիտասարդների իրազեկվածությունը աշխատանքի և զբաղվածության սոցիալական իրավունքի վերաբերյալ։

Երկօրյա դասընթացի շրջանակներում Արտաշատ քաղաքից և հարակից գյուղերից մի խումբ երիտասարդներ ակտիվ քննարկեցին աշխատանքային խտրականության մի շարք դրսևորումներ և ներկայացրին իրենց կարծիքը, փորձը և գաղափարները։ Ծրագրային երկու օրերն անցան բովանդակալից և հագեցած, երիտասարդները ցանկություն հայտնեցին ստեղծել մեծ ակումբ և զարգացնել երիտասարդական աշխատանքը մարզում։ 

Վանաձոր, Լոռու մարզ

Մայիսի 7-ից 9-ը Վանաձորում իրականացվեց եռօրյա դասընթաց, որի նպատակն էր բարձրացնել համայնքի երիտասարդների իրազեկվածությունը սոցիալական` աշխատանքային, տեղեկատվություն ստանալու, կրթական, հանրային առողջության և այլ իրավունքների հասանելիության վերաբերյալ։ 

Դասընթացի ընթացքում երիտասարդները անդրադարձել են հետևյալ թեմաներին՝ ✔ երիտասարդական աշխատանք, ✔ սոցիալական իրավունքներ, ✔ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, ✔ երիտասարդներին հանդիպած սոցիալական խտրականության դեպքերը։

Չարենցավան, Կոտայքի մարզ

Ֆրունզ երիտասարդական թատերախումբը Չարենցավանում իրականացրեց «Երիտասարդների իրավունքների դեսպաններ» ծրագրի իրազեկման դասընթաց։ Երիտասարդները ոչ միայն ստացան գիտելիքներ սեփական իրավունքների մասին, սովորեցին՝ ինչպե՞ս պետք է պաշտպանեն իրենց ոտնահարված իրավունքները, այլ նաև ձեռք բերեցին որոշ դերասանական հմտություններ։ 

Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները պատրաստեցին կարճ ներկայացումներ երիտասարդների սոցիալական իրավունքներին վերաբերող թեմայով և ներկայացրին մայիսի 16-ին ՝ ՀՀ ուսանողների և երիտասարդների օրը։